17:35 , 2 հոկտեմբեր, 2016Գյումրու 25-րդ միջնակարգ դպրոցում տեղակայված 34/72 ընտրատեղամաս ընտրության եկած քաղաքացին պարզել է, որ իր բնակարանում գրանցված են այլ անձինք, ովքեր որեւէ կապ չունեն իրենց հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Ասյա Կոստանյանը: Նա նաեւ նշեց, որ քաղաքացիներից մեկը ընտրության էր եկել վարորդական վկայականով:
Հանձնաժողովի նախագահը պնդեց, որ ականատես է եղել, թե ինչպես է Գործարար կուսակցության վստահված անձը ուղղորդում ընտրողներին, մինչդեռ վերջինս` Գոռ Խաչատրյանը, հերքեց այս տեղեկությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: