Քաղաքապետի եղբայրն ու թիմակիցները փորձել են ազդել ընտրողների վրա. ահազանգ


13:00 , 2 հոկտեմբեր, 2016

samvel-darbinyan-600x400Քիչ առաջ ահազանգ ստացվեց, որ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ֆիքսվել է ընտրակեղծիքների ավանդական դարձած մեխանիզմներից մեկի կիրառումը։ Ըստ տեղեկությունների՝ Ղշլաղ թաղամասի 50 և 51 ընտրատեղամասերի տարածքից չեն հեռանում գործող քաղաքապետի եղբայրն ու նրա թիմակիցները՝ փորձելով ազդել ընտրողների վրա։
Ցանկանում եմ ոստիկանության և դիտորդների ուշադրությունը հրավիրել այս հանգամանքի վրա, միևնույն ժամանակ կոչ անել Ոստիկանությանը ապահովել ընտրությունների բնականոն և առանց խախտումների ընթացքը։