Հիմնական խախտումը ընտրատեղամասերում ՀՀԿ-ականների կողմից ընտրողների վերաբերյալ տվյալների դուրսբերումն է տեղամասից


12:57 , 2 հոկտեմբեր, 2016

Картинки по запросу ընտրախախտումԱմբողջովին սպասելի պատկեր

Հիմնական խախտումը ընտրատեղամասերում, որը համատարած է, հանրապետականների կողմից ընտրողների վերաբերյալ տվյալների դուրսբերումն է տեղամասից։

Սա իր հերթին, անկասկած, իրականացվում է բացառապես երկրորդ ընտրախախտման սպասարկման՝ ընտրակաշառքի բաժանման նպատակով։

Սակայն հաշվի առնելով նախորդ օրերին արդեն համատարած դարձած ՀՀԿ-ին մերժելու տրամադրությունները՝ կարելի է ասել, որ մեծ հավանականությամբ այդ ընտրակաշառքը ՀՀԿ-ի համար կարող է ամբողջովին թարս արդյունք ունենալ։

Իսկ վերջնական հաջողությանը կերաշխավորի ՀՀԿ-ին մերժողների ակտիվ մասնակցությունը քվեարկությանը։

Դիմում եմ բոլոր ընկերներիս․ գնացեք տեղամասեր, հորդորեք նաև ձեր մտերիմներին գնալ և մասնակցել։ Այստեղ կարևորը ոչ թե կոնկրետ ուժին ընտրել է, այլ առաջին հերթին տարիներով ձեզ կեղեքողներին մերժելը։ Ոչ ասեք ՀՀԿ-ին։

Հատկապես, երբ դուք դրա հաջողված փորձն արդեն ունեք։

#Դեպիտեղամասեր
#Գյումրի
#Վանաձոր
#Կոնգրես