«Բացակայություն». չափազանց հուզիչ և հզոր ֆոտոնախագիծ


00:10 , 2 հոկտեմբեր, 2016

Լուսանկարիչ Գուստավո Գերմանոն ֆոտոնախագիծ է իրականացրել այն մարդկանց պատվին, ովքեր անհայտ կորել են Արգենտինայում և Բրազիլիայում այն տարիներին, երբ այս երկրներում ռազմական բռնատիրությունն էր գործում: Նա ընտրել է 25 ընտանիք, վերստեղծել այն լուսանկարները, որոնք գտել է այդ ընտանքիների ֆոտոալբոմների մեջ և ապա նույն վայրը լուսանկարել արդեն տարիներ անց: 

Յոթ տարվա ընթացքում անհետացել է ավելի քան 30,000 մարդ: