Իբրահիմովիչը հրաժարվեց 100 միլիոն եվրոյից


00:20 , 2 հոկտեմբեր, 2016

rayolaAraratnews.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Զլատան Իբրահիմովիչիգործակալ Մինո Ռայոլան պատմել է, որ մինչեւ անգլիական ակումբ տեղափոխվելը շվեդ հարձակվողը գայթակղիչ առաջարկ է ունեցել Չինաստանից:

«Իբրահիմովիչը լավագույնն է: Նա կարող էր 100 միլիոն եվրո եկամուտ ունենալ Չինաստանում, սակայն մերժեղ այդ առաջարկը: Զլատանը չի վազում փողի հետեւից, նրա համար կարեւորը հաղթանակներն են: Իմ բախտը բերել է, որ միշտ աշխատել եմ չեմպիոնների հետ. Իբրահիմովիչ, Պավել Նեդվեդ, Մաքսվել, Բլեզ Մատյուիդի, Ջանլուիջի Դոնարումա»,- գործակալի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ 34-ամյա Իբրահիմովիչն այս ամռանը ֆրասնաիկան ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակով է տեղափոխվել անգլիական ակումբ: