Թուրքիան երկարացրել է թուրքական բանակը Սիրիայում օգտագործելու մանդատը


23:01 , 1 հոկտեմբեր, 2016

Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ևս 13 ամսով երկարացրել է Իրաքում և Սիրիայում երկրի զինված ուժերի օգտագործման թույլտվությունը, հայտնում է RIA Novosti-ն:

Մանդատի երկարացման հարցը քննարկվել է շաբաթ օրը` խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին նիստում: