07:06 , 19 փետրվար, 2013
ArmStar.am-ը ամփոփում է շոու բիզնեսի ներկայացուցիչների ֆեյսբուքյան էջերի շաբաթական անցուդարձը:
Այս շաբաթ «աստղային» ֆեյսբուքյան էջերը բավականին ակտիվ էին:
Շաբաթվա սկիզբը համընկավ Մեծ պահքի առաջին օրվա հետ: Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ևս, ինչպես երևաց նրա գրառումից, պատրաստվում է պահքի մեջ լինել.
«Մեծ Պահք. 1-ին օր. ներհայեցողություն, ներողամտություն, աղոթք… և մաքրություն:
Աստված պահապան բոլորին, իսկ ինձ՝ բազմամեղիս, ներող…»:
Երգչուհի Շպռօտի նոր համարձակ սանրվածքը վերջերս քննարկման բուռն առիթ էր դարձել. սկանդալային ենթատեքստով գրառումներով առատ էր նաև նրա ֆեյսբուքյան էջը: Այս շաբաթ երգչուհին ասել էր.
«Վայ Անի, այս ինչեր ես երազում, դու չես կարող ընտանիք ունենալ հայ տղայի հետ: Դու տեսե՞լ ես՝ ինտերնետում քո մասին ինչեր են գրում. դու ընդհանրապես տեսե՞լ ես քո պոռնո վիդեոները… Ասենք, լուրջ հավատում եք, որ դա ե՞ս եմ>>:
Շաբաթվա վերջում երգչուհին ավելացրեց ևս մեկ գրառում. 
«Ձեզ ի՞նչ էր թվում, Շպռօտը գնաց Ամերիկա, որ զուգարա՞ն մաքրի: Շտապեմ ձեզ տեղեկացնել, որ աշխատում եմ լավագույն DJ Մանվել Ամուրյանի հետ և ավելին՝ պատրաստվում եմ Նոր տեսահոլովակ նկարահանել… Շպռօտի վերադարձը»:
Շուշան Պետրոսյանի մոտ էլ հետաքրքիր տրամադրություն էր, ինչը միգուցե ստիպել էր երգչուհուն իր էջում գրել հետևյալ տողերը.
«Քաղաքի վրա ամպի նման կուտակվել է փոխադարձ սիրո կարոտը:
Հ.Գ. »:
Սիրուշոն փետրվարի 14-ին՝ Վալենտինի օրը, ուներ երկու տոն շնորհավորելու: Հայրիկին՝ Հրաչյա Հարությունյանին` ծննդյան օրվա և ամուսնուն՝ Լևոնին՝ սիրո տոնի առթիվ.
Happy Birthday…… happy Valentine:))))))))))))))))
Շաբաթվա ընթացքում Լիլիթ Հովհաննիսյանը հասցրեց ներկայացնել իր նոր «Քեզ մի օր թողեցի» տեսահոլովակը: Իսկ օրեր անց երգչուհին իր էջում թողեց հետևյալ գրառումը.
«Հատ առ հատ կարդում եմ ձեր գրած կարծիքներն ու հասկանում, որ իզուր չէ այն ամենը, ինչը որ ես անում եմ, կարդում եմ, ու ոգևորությունս այնքան է մեծանում, որ ուզում եմ շաաաատ բարձր ձայնով բացականչել ........ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵ՜Զ ♥ ♥ ♥ ♥ ♥ ♥ »:
Լուսանկարները՝ Նազենի Հովհաննիսյանի, Շպռօտի, Շուշան Պետրոսյանի, Սիրուշոյի և Լիլիթ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջերից: