00:50 , 2 հոկտեմբեր, 2016
ԱՄՆ Թեխաս նահանգի դատարանը Apple ընկերությանը պարտավորեցրել է արտոնագրերի VirnetX ընկերությանը վճարել 302,4 միլիոն դոլար՝ նրան պատկանող տեխնոլոգիաների անօրինական օգտագործման համար, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Bloomberg-ին:
Նշվում է, որ Apple-ը խախտել է VirnetX-ին պատկանող 2 արտոնագրերի իրավունքը: Դրանցից մեկը վերաբերում է այն տեխնոլոգիաներին, որոնք օգտագործվում են հավելվածում FaceTime տեսազանգերի համար, իսկ երկրորդը՝ «տեսանյութի հարցմանը» (VoD)՝ մուլտիմեդիասերվերի ցանցով տեսակոնտենտին օգտատիրոջ անհատական հասանելիության համակարգին: