Աշխարհում հղիների մահացության 10%-ը բաժին է ընկնում Նիգերիային. ՄԱԿ


12:20 , 1 հոկտեմբեր, 2016

Ծննդաբերության ժամանակ կամ հղիության բարդացումներից աշխարհում յուրաքանչյուր 10-րդ մահը բաժին է ընկնում Նիգերիային: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի՝ Բնակչության հարցերով հիմնադրամի ղեկավար, դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհինը՝ փոխանցում է BBC-ն:

Օսոտիմեհինը, որն ավելի վաղ զբաղեցրել է Նիգերիայի առողջապահության նախարարի պաշտոնը, ասել է, որ ամբողջ աշխարհում անչափահաս մայրերը տարեկան ունենում են 20 հազար երեխա, ընդ որում՝ հղիությունների մեծ մասը ավարտվում են մոր, պտղի կամ երկուսի մահով:

Նիգերիայում, որը տառապում է հակամարտություններից, հատկապես սարսափելի է վիճակը՝ կապված հակաբեղմնավորիչների պակասի, մեծ թվով անցանկալի հղիությունների, երիտասարդ կանանց սեքսուալ շահագործման և սեռական կրթության պակասի հետ:

Այսօր աշխարհում մահացող յուրաքանչյուր 10-րդ երիտասարդ մայր նիգերիացի է: