Հ. Խուրշուդյան. Բռնության դեպքեր չկան


01:26 , 19 փետրվար, 2013

«Մեր վստահված անձանց նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ ահազանգեր ենք ստացել Երևանում, Փոքր Վեդիի տեղամասում, Արտաշատում: Հիմնականում խոսքը ձայներ գողանալու մասին է»,- քիչ առաջ Panorama.am-ի հետ զրույցում նշեց նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Հարցին, թե ի՞նչ սպառնալիքների մասին է խոսքը, արդյո՞ք բռնություն են գործադրել և հայտնի են անուններ, Հ. Խուրշուդյանը պատասխանեց. «Խոսքը հոգեբանական սպառնալիքների մասին է, ոչ թե բռնության: Բռնության դեպքերի մասին դեռևս չենք լսել: Երևանի 190 դպրոցի ահազանգի հետքերով ենք եկել: Այս պահին գտնվում եմ դպրոցի դռների դիմաց, ուզում ենք պարզել, թե ինչումն է բանը: Դեռ անուններ հայտնի չեն, ուսումնասիրում ենք»:

Panorama.am