ՊՆ զորամասերում հանկարծակի ստուգումներ են անցկացվել (լուսանկարներ)


17:58 , 30 սեպտեմբեր, 2016
ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերում սեպտեմբերի 26-ից 29-ը անցկացվել են հանկարծակի ստուգումներ: Զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Ստուգվել է զորամասերի մարտական պատրաստության և պատրաստականության, շտաբերի պատրաստության վիճակը: Զորամիավորման ենթակա հրետանային զորամասերը և ստորաբաժանումները հանձնել են ստուգարքներ հրետանու մարտական հրաձգությամբ:
Ստուգումների արդյունքների ամփոփման ընթացքում հրամանատարության կողմից տրվել են հանձնարարականներ մարտական պատրաստության և պատրաստականության գործընթացն առավել կատարելագործելու ուղղությամբ: