17:12 , 30 սեպտեմբեր, 2016
Yerkir.am-ը գրում է.
Հալեպում շտապօգնության ծառայությունը հայտնել է, որ քիչ առաջ հրթիռակոծությունների հետևանքով վիրավորված հայերից Միրեյ Հինդոյանը մահացել է:
Ըստ «Գանձասար»-ի՝ Միրեյն այսօրվա հրթիռակոծությունների ընթացքում զոհված 12-ամյա Արման Հինտոյանի քույրն է:
Շտապօգնության ծառայությունը տեղեկացնում է նաև, որ հրթիռակոծության հետևանքով զոհված հայերից մեկը, ում ինքնությունը չէր պարզվում, Հասմիկ Կիրակոսյան-Պերէչիքլյանն է:
Ներկայիս տվյալներով՝ Հալեպում արձանագրվել է 4 զոհ և 7 վիրավոր:
Հրթիռակոծության հետևանքով վիրավորված Մարի Կարապետյանը դուրս է գրվել հիվանդանոցից: