Նոր կառավարությունը ազդանշան է տնտեսությունում փոփոխությունների. Միխայիլ Զադորնով


15:52 , 30 սեպտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Հայաստանի տնտեսական քաղաքականությունում փոփոխությունների անհրաժեշտություն կա,  և նոր կառավարության ձևավորումն արդեն ազդանշան է, որ այդ փոփոխությունները տեղի կունենան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՎՏԲ24 բանկի նախագահ, վարչության նախագահ Միխայիլ Զադորնովը:

Նրա խոսքերով՝ այդ փոփոխություններն  ակնհայտ են նաև մանդատից, որ հանրաապետության նախագահը տվեց վարչապետին։

Մ.Զադորնովը դրական է համարեց նաև այն, որ նոր կառավարությունը ձևավորվում է բիզնեսի ոլորտի մարդկանցից։ «Մենք ինքներս զբաղվում ենք բիզնեսով, և ոչ միայն բանկային կամ մյուս բիզնեսները, նաև մարդիկ կարող են հույս ունենալ, որ բիզնեսից եկած մարդիկ կբերեն ավելի ճկուն մոտեցումներ, որոնք համապատասխանում են ներդրողների շահերի հետ»,- ընդգծեց  ՎՏԲ 24 բանկի նախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ