00:29 , 19 փետրվար, 2013
«Ժառանգության» իմ սիրելի գործընկերներ,
Մենք միասին լավ սկսեցինք և անցկացրինք ողջ քարոզարշավը` բարեկիրթ, բովանդակային, աննախադեպ, ազատ ու ազնիվ:
Արդյո՞ք կարիք կա ընտրությունների օրն ու գիշերը զարկ տալ կեղտոտ, մանիպուլյատիվ, ապատեղեկատվական տեխնոլոգիաների լայնածավալ կիրառմանը:
Կարո՞ղ եք բացատրել՝ ինչին է միտված այս իրականությանը չհամապատասխանող աղմուկ-աղաղակը:
Տեղեկատվական տեխնոլոգիաները, որոնց մենք էլ փայլուն տիրապետում ենք, բարիք են:
Մի օգտագործեք նրանք ի չարը: