00:09 , 19 փետրվար, 2013
Սա, իհարկե, երեք բանի մասին միանշանակ վկայում է:
Առաջինը՝ ԿԸՀ աշխատանքների նկատմամբ կա հանրային վստահության մեծ պաշար:
Երկրորդը՝ Հայաստանում իրոք կտրուկ աճել է համացանցից օգտվողների թիվը:
Եվ, երրորդը, այս ընտրությունները իրոք աննախադեպ էին մեր քաղաքական պատմության մեջ: Եվ այն հանգամանքը, որ մի շարք տեղամասերում և բնակվայրերում Րաֆֆին հաղթել է, դրա վառ ու ամենացայտուն վկայությունն է:
Իմ սիրելի գործընկերներ, ինչ վերաբերում է թվամարտին, վերջացրեք գյուղերի ու թաղամասերի հատվածական տարածումը, հասել եք նրան, որ այդ խաղը խաղում եք Րաֆֆու անունից ցանցում:
Ես ձեզ իմ նմանատիպ ակտիվությամբ ցույց տվեցի, որ չարժե խրվել այս գործընթացի մեջ:
Ամոթ է: Դուք թվերը ինքներդ շատ լավ գիտեք: Ժողովրդի անունից էլ մի խոսեք:
Այս ընտրություններին ժողովուրդն արդեն հաղթել է: