Վան Պերսին կարող է Անգլիայի Պրեմիեր լիգա վերադառնալ


11:40 , 30 սեպտեմբեր, 2016

«Ֆեներբահչե»-ի հարձակվող Ռոբին Վան Պերսին կարող է Անգլիայի Պրեմիեր լիգա վերադառնալ:

«Չեմ կարող ծրագրել կարիերայիս ընթացքը: Հնարավոր չէ գուշակել, թե ինչ կկատարվի ապագայում: Պետք է ուսումնասիրեմ տեղափոխության բոլոր հնարավոր տարբերակները:

Ես ինձ ամեն տեղ լավ եմ զգում: Արդեն 13 տարի հանդես եմ գալիս Հոլանդիայի սահմաններից դուրս և արդեն ադապտացվել եմ շատ երևույթների:

Պարզապես, զավակներս մեծացել են Անգլիայում և ցանկանում են վերադառնալ այնտեղ: Որոշում կայացնելու ժամանակ նրանց ձայնն անպայման հաշվի կառնեմ»,- Goal-ը մեջբերում է Վան Պերսիի խոսքերը: