Ընտրությունը տո՞ն է...


23:30 , 18 փետրվար, 2013

Ընտրությունը տոն է.... Բա իհարկե ՁԵԶ ի՞նչ կա որ, տոնում եք մարդկանց սնանկացնելով, շնչելու համար գումար ուզելով, կրթության փոխարեն աղբ եք տրամադրում, բժշկելու փոխարեն ախտով վարակում....Առնետների պես խցերն եք մտել եւ մի բան էլ առնետի տեղ եք ժողովրդին դրել: Տեսե՞լ եք մուլտֆիլմը, երբ ՍՐԻՆԳՈՎ առնետներին ղեկավարում է, այդ ե՞րբ խլեցիք ՍՐԻՆԳԸ «ժողովրդի ձեռքից» ...... Խլել եք, քիչ է, «Ռաբիզ» եք նվագում եւ ժողովրդական կամ թե դասական լսողներին դուք հրամցնում..... Ռազմական ուժից եք դուք դեռ խոսում, երբ հայոց պարծանք՝հայ զինվորի կամքին եք դուք բռնանում: Ընտրությունը տոն է, էլ ի՞նչ տոն առանց հայոց գինու...