23:33 , 29 սեպտեմբեր, 2016
Չինաստանի Հունան նահանգի ոստիկանությունը հինգշաբթի բնակելի տներից մեկում 16 մարդու դի է հայտնաբերել, հայտնում է РИА Новости-ն:
Մարմինները գտել են Հուեյցզե գավառում: Ոստիկանության տվյալով՝ նրանք բոլորը սպանված են եղել: Զոհերի թվում կա 3 երեխա:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ընթանում է հետաքննություն: