22:45 , 29 սեպտեմբեր, 2016
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կմիանա ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժություններին՝ ընդդեմ Հյուսիսային Կորեայի, հայտնում է РИА Новости-ն:
Invincible Shield ռազմաօդային ուժերի զորավարժությունները ծրագրվում է անցկացնել նոյեմբերի 4-10-ը՝ Սեուլից 70 կմ հարավ գտնվող Օսան ռազմաօդային բազայում։
«Invincible Shield ռազմաօդային ուժերի զորավարժություններն ուղղված են ոչ միայն Հյուսիսային Կորեայի գլխավոր ռազմական օբյեկտներին հարված հասցնելու դաշնակիցների կարողությունների բարձրացմանը, այլև հյուսիսից կործանիչների որսին», - գործակալությունը մեջբերում է Հարավային Կորեայի ՌՕՈՒ ներկայացուցչի խոսքերը։
Նրա խոսքով՝ նման զորավարժությունների օգնությամբ երեք երկրները կարող են ստուգել իրենց սպառազինությունների համատեղելիությունն ու ամրապնդել փոխգործակցությունը Կորեական թերակղզում հակամատության դեպքում։
Գործակալության տվյալներով՝ Մեծ Բրիտանիան ծրագրում է զորավարժություների ուղարկել իր Eurofighter Typhoon կործանիչները, Voyager ինքնաթիռն ու ռազմատրանսպորտային C-17 Globemaster ինքնաթիռը։ ԱՄՆ-ը և Հարավային Կորեան զորավարժություններում գործի կդնեն F-15K, KF-16 և F-16 կործանիչներ։