Կարիմ Բենզեման դարձյալ չի հրավիրվել Ֆրանսիայի հավաքական


21:33 , 29 սեպտեմբեր, 2016

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հրապարակել է թիմի կազմը` աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական մրցաշարի Բուլղարիայի և Հոլանդիայի ընտրանիների դեմ խաղերում:

Առաջին անգամ ազգային թիմ է հրավիրվել Էմերիկ Լապորտը: Կարիմ Բենզեման դարձյալ չի հրավիրվել Ֆրանսիայի հավաքական:

Հիշեցնենք` ֆուտբոլիստին ազգային թիմից հեռացրել են Մաթյե Վալբուենայի հետ միջադեպի պատճառով: