Հռոմի պապը Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման կոչ է արել


14:38 , 29 սեպտեմբեր, 2016

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել միջազգային հանրությանը և առաջին հերթին ՄԱԿ-ին՝ ձեռնարկել Սիրիայում և Իրաքում հակամարտությունների կարգավորման նոր ջանքեր։

«Բացի անհրաժեշտ մարդասիրական օգնությունից՝ այսօր մեր եղբայրներին ու քույրերին Սիրիայում և Իրաքում ամենից շատ խաղաղություն է հարկավոր։ Այդ իսկ պատճառով ես չեմ հոգնում խնդրել միջազգային հանրությունից էլ ավելի մեծ ու նոր ջանքեր՝ ողջ Մերձավոր Արևելքում խաղաղության ձեռքբերման համար»,-հայտարարել է հովվապետը՝ դիմելով Վատիկանում Սիրիայի և Իրաքի հարցով բարեգործական կաթոլիկ կազմակերպությունների ներկայացուցիչների 5-րդ հանդիպման մասնակիցներին։

Ֆրանցիսկոսը երախտագիտություն է հայտնել միջազգային ներդրումների համար, առաջինն հերթին ՄԱԿ-ին՝ տարբեր կառավարությունների միջև միջնորդության համար՝ հակամարտությունների կարգավորման նպատակով։ Նրա խոսքով՝ այդ ուղիով շարժվելը պահանջում է մեծ համբերություն, ջանքեր, ինչպես նաև հրատապություն, և Հռոմեա-կաթոլիկ եկեղեցին պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ գործում։

Վատիկանում կաթոլիկ բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցում է նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան։