Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը հաստատեց, որ միլիոնատեր է
12:16 , 29 սեպտեմբեր, 2016
ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը չի հերքում այն խոսակցությունները, որ ինքը միլիոնատեր է:
Նորանշանակ նախարարն այսօր լրագրողների հետ զրույցում կարճ խոսեց իր գործունեության մասին:
Հարցին, թե նա միլիոնատեր է դարձել «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությա՞ն շնորհիվ, թե՞ բժշկական գործունեության արդյունքում, նախարարը պատասխանեց. «Բժշկական գործունեությամբ զբաղվել եմ մոտ քսան տարի, կարող եք բժիշկներին հարցնել` հնարավո՞ր է բժշկական գործունեությամբ զբաղվելով միլիոնատեր դառնալ: «Ինգո Արմենիա»-ով է պայմանավորված»։ Նախարարը նաև հավելեց, որ ինքը կարող էր նաև հերքել միլիոնատեր լինելու մասին խոսակցությունները:
Ըստ նախարարի՝ միլիոնատեր է նաև Մոսկվայի ցանկացած բնակիչ, որովհետև եթե վաճառի իր բնակարանը, միլիոնատեր կդառնա: