Քվեատուփի կնիքը վնասված է եղել. 1300 քվեաթերթիկ՝ 1000 ընտրողի դիմաց


21:55 , 18 փետրվար, 2013

Քվեատուփի կնիքը վնասված է եղել. 1300 քվեաթերթիկ`1000 ընտրողի դիմաց:
Արարատ Դավթյան

21:37, 18 փետրվարի, 2013
«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ-Հայաստան» կազմակերպության անդամ, Արարատի մարզի 17/05 ընտրատեղամասի դիտորդ Նարինե Էսմայելը «Հետքի» թղթակցին քիչ առաջ հաղորդել է մանրամասներ կատարված լցոնման դեպքի մասին:

Նրա տեղեկացմամբ` քվեաթերթիկների հաշվման գործընթացի սկսվելուց հետո պարզվել է, որ քվեատուփի կնիքը վնասված է եղել մի կողմից, ինչն էլ հաստատում է, որ լցոնում տեղի է ունեցել:

Ընդ որում, հաշվման գործընթացի ավարտից հետո պարզվել է, որ քվեատուփում կա 1300 քվեաթերթիկ: Իսկ գրանցամատյանում ստորագրած անձանց թիվը մոտ 1000 է, այսինքն` 300 ձայնով պակաս: Նարինե Էսմայելը հաղորդել է «Հետքի» թղթակցին, որ այս ամենը ձայնագրված է: