Բիլ Քլինթոնը կմեկնի Իսրայել՝ Պերեսի հուղարկավորությանը


22:28 , 28 սեպտեմբեր, 2016

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը կմեկնի Իսրայել՝ մասնակցելու երկրի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հրաժեշտի արարողությանը, հայտնել է մամլո քարտուղար Էնջել Ուրենան Twitter-ում:

Daily Mail-ի փոխանցմամբ՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը չի մեկնի Իսրայել՝ Պերեսի հուղարկավորությանը մասնակցելու, քանի որ այդ ժամանակ Հյուսիսային Կարոլինայի Շառլոտ քաղաքում կմասնակցի նախընտրական արշավին: