Մուհամմեդ Զարիֆն ու Մեվլութ Չավուշօղլուն փակ հանդիպում են ունեցել Անկարայում


19:50 , 28 սեպտեմբեր, 2016

zarifԻրանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Մուհամմեդ Զարիֆն ու Մեվլութ Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանային հարցեր: Irnа-ի փոխանցմամբ՝ հանդիպումը կայացել է Անկարայում դռնփակ: Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերը քննարկել են նաեւ Սիրիայի հակամարտությունը:

Այցի շրջանակներում Զարիֆը մտադիր է հանդիպել նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի եւ վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: