Ալպերում շվեյցարական ուղղաթիռ է կործանվել, կան զոհեր


18:52 , 28 սեպտեմբեր, 2016

168.am-ը գրում է.

Շվեյցարիայի զինված ուժերին պատկանող SuperPuma ուղղաթիռ է կործանվել Ալպերում, հայտնում է Reuters գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել Սեն-Գոտարդ քաղաքում։ Ինքնաթիռի աղետի հետևանքով զոհվել է 2 մարդ։

Բացի այդ՝ վնասվածք է ստացել օդաչուի օգնականը, նա հոսպիտալացվել է։
Ուղղաթիռի կործանման պատճառները պարզվում են, մինչ պատճառի հայտնաբերումը բոլոր տեսակի Super Puma ուղղաթիռների թռիչքները կասեցվել են։