Երկար եմ սպասել այս օրվան ու հիմա անսահման երջանիկ եմ. Արթուր Աբրահամ


15:52 , 28 սեպտեմբեր, 2016

Երկար եմ սպասել այս օրվան ու հիմա անսահման երջանիկ եմ. Արթուր ԱբրահամAysor.am-ը գրում է.

Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի անձնական կյանքը միշտ էլ եղել ու մնում է հանրության ուշադրության կենտրոնում: Նախորդ տարի ամուսնացած չեմպիոնն օրերս վայելեց հայրության բերկրանքը. սեպտեմբերի 25-ին Գերմանիայում լույս աշխարհ եկավ Գրիգոր Ավետիքի Աբրահամյանը` Արթուր Աբրահամի (Ավետիք Գրիգորի Աբրահամյան) որդին:

«Ես երկար եմ սպասել այս օրվան ու հիմա անսահման երջանիկ եմ: Հիանալի զգացողություն է, որը չես կարող խոսքերով բացատրել, նկարագրել: Ե՛վ տղաս, և՛ կինս իրենց շատ լավ են զգում»,-Aysor.am-ի հետ զրույցում իր ուրախությամբ կիսվեց նորաթուխ հայրիկը:

Դիտարկմանը, որ սովորաբար դրսում փոքրիկներին երկու անուններով են կնքում, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Որդուս անունը Գրիգոր է, ու նա հայրիկիս անվանակիրն է: Կարիք չկա երկրորդ անուն դնելու: Ես հպարտ եմ, որ տղաս կրում է հայրիկիս անունը»:

Հայաստանում շատերը, սնահավատությունից ելնելով, մինչ երեխայի ծնվելը ոչինչ չեն գնում նրա համար: Արթուր Աբրահամի ընտանիքում նման մոտեցում չկա. փոքրիկն ի սկզբանե ամեն ինչ ուներ, ծնողները նախապես մանրակրկիտ պատրաստվել էին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ