15:38 , 28 սեպտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Մեդվեդեւը չի բացառել այս տարվա հոկտեմբերին Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի հնարավորությունը. հաղորդում է INTERFAX-ը։
Այսօր առավոտյան լրագրողների հետ հանդպման ժամանակ Պեսկովը մեկնաբանել է թուրքական ԶԼՄներում տարածված այն տեղեկատվությունը, որ հոկտեմբերի ամսին Ստամբուլում սպասում են ՌԴ նախագահ Պուտինի այցին։ «Մենք չենք բացառում այդպիսի հնարավորությունը»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ «երբ ավարտվեն նախապատրաստական աշխատանքները, կարվի համապատասխան հայտարարություն»։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն պաշտոնական այցով այցելել էր Ռուսաստան։