Նեթանյահուն Շիմոն Պերեսին անվանել է իմաստուն ղեկավար


14:58 , 28 սեպտեմբեր, 2016

Նեթանյահուն Շիմոն Պերեսին անվանել է իմաստուն ղեկավարAysor.am-ը գրում է.

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ցավակցություն հայտնելով երկրի նախկին նախագահ Շիմոն Պերեսի վախճանվելու կապակցությամբ, նրան անվանել է իմաստուն ղեկավար, հայտնում է «Интерфакс»-ն:

«Լինելով իմաստուն քաղաքական գործիչ՝ նա դեպի ապագա էր նայում: Լինելով Իսրայելի անվտանգության պաշտպանը՝ նա ամրապնդեց երկրի կարողությունները շատ բնագավառներում, դրանցից մի քանիսը մինչ այժմ չեն գնահատվել ըստ արժանվույն»,- ասված է Նաթանյահուի հայտարարության մեջ:

«Շիմոն Պերեսն իր կյանքը նվիրեց մեր ժողովրդի վերածնմանը»,-նշվում է հայտարարության մեջ:

Շիմոն Պերեսը վախճանվել է 93 տարեկանում: