21:30 , 18 փետրվար, 2013
Ներկայացումն ավարտված է: Finita la commedia. Եւ հիմա, երբ փոցխը նորից խփեց ճակատներին, երբ չարամիտները հագեցան, միամիտները զարմացան ու զայրացան, եկել է ժամանակը չարիքի, կեղծի, կեղտի համակարգին հակադրել մեր համակարգը: Այն, ինչ մենք հորդորում էինք ամիսներ շարունակ: Այն, ինչ մենք պատրաստում էինք տարիներ շարունակ: Բռնապետության այլընտրանքը ժողովրդավարությունն է: Կեղծ ընտրություններին` համազգային իրական ընտրությունները: Մկների ժողովին` Նախախորհրդարանը: Եկեք Մաշտոցի պուրակ փետրվարի 20-ին՝ երեկոյան 6-ին, միասին հիշենք ու նշենք Արցախյան շարժման 25-ամյակը: Եւ շարունակենք` այս անգամ Հայաստանն ազատագրելով: