Վահե Շահվերդյանի համար թատրոնը հոգևոր տաճար է. Ն.Շահնազարյան


14:50 , 28 սեպտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Հոկտեմբերի 4-8-ը Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում լինելու են հոբելյանական ներկայացումներ՝ նվիրված ականավոր բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի ծննդյան 70 և բեմական արարման 50- ամյակներին: Լրագրողների հետ հանդիպմանը Վահե Շահվերդյանն ասաց, որ ցուցադրվելու են հինգ ներկայացում՝ Վ.Շեքսպիրի «Արքա լիր», Ա. Շիրվանզադեի «Պատվի համար», Գ.Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը», Ա.Բայանդուրյանի «Աշնանային իրիկնամուտ» (ներկայացումը նվիրվում է արտիստուհի Ռոզա Մխիթարյանի 85-ամյակին),  Ն. Շահնազարյանի «Վարագույրը չի փակվի»: Վերջինս պրեմիերան է լինելու:

«Այս անգամ մտածեցի խախտել ավանդական հոբելյանական երեկոյի ձևաչափն ու որոշեցի անել իմ վերջին տարիների բեմադրությունների շաբաթ»,- ասաց Վ. Շահվերդյանը:

Նա նշեց, որ սկզբից ընտրված էր ավելի մեծ ծրագիր, բայց հիվանդության պատճառով որոշեց թեթևացնել այն:

Խոսելով Նելլի Շահնազարյանի «Վարագույրը չի փակվի» ներկայացման մասին, Վ.Շահվերդյանն ասաց, որ այն նվիրված է դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանին:

«Երբ կարդացել է պիեսը, Վարդուհի Վարդերեսյանն ասել է, որ արդեն ի վիճակի չէ նման ծանրություն վերցնել իր վրա ու նշել է, որ այդ դերը կարող է խաղալ միայն Գրետա Մեջլումյանը: Չեք տեսնի կոնկրետ Վարդուհի Վարդերեսյանին, նրա կենսագրությունը չէ, այլ մեծ  դերասանուհու կենսագրություն է, այսինքն՝ կարելի է տեսնել և Վարդուհի Վարդերեսյանին, և Սիրանույշին, և Մետաքսյային: Դերասանուհու կյանքն է ներկայացնում»,- նշեց բեմադրիչը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ