Ժողորվրդավարական արդար, թափանցիկ ընտրություններ


21:25 , 18 փետրվար, 2013

Պոնտացի Պիղատոսը սովորություն ուներ ամեն Զատկի տոնին ազատ արձակել մի կալանավորի՝ նայած թե ժողովուրդն ում էր ուզում: Այդ ժամանակ կար նշանավոր մի կալանավոր, որի անունը Յեսու Բարաբբա էր:
Երբ ամբոխը հավաքվեց , Պիղատոսը հարցրեց.
-Այս երկուսից ո՞ր մեկին եք ուզում, որ արձակեմ, Բարաբբայի՞ն, թե՞ Յիսուսին:
Ավագ քահանաներն ու երեցները ժողովրդին համոզեցին (կաշառեցին), որ խնդրեն ազատ արձակել Բարաբբային, իսկ Յիսուսին մահվան դատապարտել:
Ժողովուրդը ընտրեց Բարաբբային......

(Նոր Կտակարան, Մատթեոս 27)

Հ.Գ. Ահա ժողովրդի ընտրությունը. մի քանի արծաթով վաճառեցին իրենց ձայնը և խաչ բարձրացրին Աստծո Որդուն.... Արդար, թափանցիկ Ժողովրդավարական ընտրություններում փայլուն հաղթանակ տարավ հանցագործությունը (Բարաբբան), իսկ Սուրբը քարկոծվեց ու հոշոտվեց....
Հակոբ Սաֆարեանց