«Մեգի» թայֆունը հասել է Չինաստանի արևելյան ափեր


12:16 , 28 սեպտեմբեր, 2016

«Մեգի» թայֆունը հասել է Չինաստանի արևելյան ափերAysor.am-ը գրում է.

Հզոր «Մեգի» թայֆունը չորեքշաբթի առավոտյան հասել է Չինաստանի արևելյան ափեր, հաղորդում է Սինհուա գործակալությունը, հայտնում է РИА Новости-ն:

Թայֆունը վրա է հասել Ցյունչժոու քաղաքին չորեքշաբթի՝ տեղական ժամանակով 4:40-ին: Քամու առավելագույն արագությունը հասնում է 118.8կմ/ժ-ի:

Չինացի օդերևութաբանները կանխատեսում են, որ հորդառատ անձրևներն իրենց հետ կբերեն նաև ուժեղ քամիներ: Նախատեսվում է, որ Ֆուցզյան գավառում տեղումների քանակը կարող է հասնել 400մմ-ի:

Իշխանությունները հայտարարել են արտակարգ արձագանքման երրորդ մակարդակ և օգնության հատկացման համար աշխատանքային խմբեր են ուղարկել Գուանդուն, Ֆուցզյան, Չժեցզյան և Խունան գավառներ: