ԱՄՆ-ն նախատեսում է ևս 364 միլիոն դոլար տրամադրել Սիրիային հումանիտար օգնության համար


13:00 , 28 սեպտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Վաշինգտոնը  պլանավորում է Սիրիային տրամադրել ավելի քան 364 միլիոն դոլար ՝ որպես լրացուցիչ օգնություն: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով օգնական Էնն Ռիչարդը:

Նա հավելել է, որ գումարը Սիրիայում պատերազմից տուժած շրջաններին հումանիտար օգնության համար է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ