Մանր եք պարոնայք, մա՜նր. Նազենի Հովհաննիսյանը՝ իրեն Հանրային Հ/Ը-ի 60-ամյակին չհրավիրելու մասին


11:52 , 28 սեպտեմբեր, 2016
Image result for հ1Ուզում եմ երեք բան ասել.
Նախ՝ Հանրային հեռուստատեսություն չի ըստ էության, այլ հեռուստաԸնկերություն ( հեռուստատեսությունը մեկն է, իսկ ընկերությունները՝ շատ), Սովետից հետո լիքը բան է փոխվել։ Գոնե Հանրայինի աշխատակիցները հասկանան ու ճիշտ գրեն։
2. Սրտանց շնորհավորում եմ Հանրայինի 60-ամյակը, որից առնվազն 12 տարի աշխատելով այնտեղ, տեսել եմ նրա զարգացումը, աճը, զգացել եմ մաշկիս վրա անկումներն ու վայրիվերումները։ Մաղթում եմ որակական աճ ու ճաշակի բարձր նշաձող, այլ ոչ հակառակը։
Ու Հանրային հեռուստաընկերության հազար տարվա աշխատողներին 60-ամյակին ( թեկուզ սիմվոլիկ) չհրավիրելը Խոզություն է, ով ոնց ուզում է, թող հասկանա։ Մանր եք պարոնայք, մանր։)
Եվ 3. «Գնացողների» հետևից վատ բան չեն ասում, դրա համար եկողների մասին ավելի լավ է ԼԱՎՆ ասենք։)))
Շատ հաճելի ու վստահ եմ՝ ԳՈՐԾՈՂ փոփոխություններ են արվում քաղաքական համակարգում, ու ես էլ, ինչպես շատ քաղաքացիներ, լիահույս եմ։))
Իսկ ամենավերջում ավանդական ՀետԳրությունս։)
Հ.Գ. Իմ լուսավոր ընկերն ու թանկագին գործընկերն այսօր ստացավ վերջապես ճիշտ ու արժանի, իրեն վայել՝ ՀՀ Վաստակավոր արտիստի կոչումը։))) ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր իմ վաստակաշատ ու գործիդ նվիրյալ Ավետ Բարսեղյան. շարունակիր միշտ լցնել եթերը քո բովանդակությամբ ու հուզել քո ստեղծած խոսքով։ Շա՜տ հպարտ ու անասելի ուրախ եմ ։))))!!!!