«Քարոզչական նվիրատվությո՞ւն... թե՞ օրինական կաշառակերություն». Սասունյան


11:20 , 28 սեպտեմբեր, 2016

Panorama.am-ը գրում է.

Սույն հոդվածը հիմնականում նախատեսված է Միացյալ Նահանգներից դուրս գտնվող ընթերցողների համար, որոնք հավանաբար ծանոթ չեն ամերիկյան օրենքներին քարոզչական նվիրատվության մասին: Հետաքրքիր է, որ նույնիսկ ամերիկացիները հաճախ շփոթում են քաղաքական նվիրատվությունների վերաբերյալ սահմանափակումների բարդ կանոնները, որոնք տարբեր են տեղական, նահանգային և դաշնային ընտրությունների պարագայում: 

Եկեք մանրամասն քննարկենք նվիրատվությունները՝ դաշնային ընտրությունների, ներառյալ նախագահականի համար: Մեկ անձի կողմից նախագահի թեկնածուին տրվող նվիրատվության առավելագույն չափը կազմում է 2700 դոլար մեկ ընտրության համար: Մինչ ամերիկացիների մեծ մասը նվիրաբերում է շատ ավելի փոքր գումարներ, ոմանք օրինականորեն նվիրաբերում են տասնյակ հազարավոր կամ հարյուր հազարավոր, իսկ երբեմն էլ միլիոնավոր դոլարներ…
Մեկ անձը տարեկան կարող է նվիրաբերել 10 հազար դոլար նահանգային, շրջանային կամ տեղական կուսակցական կոմիտեին, և տարեկան 33400 դոլար՝ ազգային կուսակցական կոմիտեին: Սակայն, անձը կարող է նվիրաբերել տարեկան 100200 դոլար՝ ընտրությունների հետ կապված ամեն տեսակ ծախսերի համար: Կան նաև Քաղաքական գործունեության կոմիտեներ (PACs) և «սուպեր PACs», որոնք կարող են կատարել անսահմանափակ նվիրատվություններ:

ԱՄՆ նախագահի թե հանրապետական, թե դեմոկրատական թեկնածուները  ներգրավված են տարբեր, կատարելապես օրինական, սակայն կասկածելի գործընթացներում, որպեսզի շրջանցեն մեկ անձի քարոզչական նվիրատվության՝ 2700 դոլարի սահմանափակումը: Այս հարցը լուսաբանելու համար, մեջբերեմ Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբից վերջերս ստացված էլեկտրոնային նամակից: 

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը սեպտեմբերի 13-ին պետք է այցելեր Բևեռլի Հիլզ, Կալիֆորնիա, մասնակցելու երկու բացառիկ միջոցառումների, որոնց ընթացքում նախատեսվում էր հավաքել միլիոնավոր դոլարներ նրա նախընտրական քարոզարշավի համար: Ցավոք, նրա անսպասելի հիվանդության պատճառով այցը հետաձգվեց: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ