10:50 , 28 սեպտեմբեր, 2016
Aysor.am-ը գրում է.
Թեթև քաշային կարգում UFC չեմպիոն էդի Ալվարեսը, ով կիսաթեթև քաշային կարգում չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի հետ մենամարտելու ցանկություն էր արտահայտել, առաջիկա մենամարտն անցկացնելու է հենց նրա հետ։
Չեմպիոնների մենամարտը կայանալու է նոյեմբերի 12-ին, Նյու-Յորքում, «UFC 205» մրցաշարի շրջանակում:
UFC-ի նախագահ Դանա Ուայտը հայտարարել է, որ համաձայնելով մենամարտել Ալվարեսի հետ՝ Մաքգեգորը չի զրկվել իր չեմպիոնական գոտուց։ Ավելին, Քոնորը կարող է դառնալ առաջինը, ով երկու քաշային կարգում չեմպիոնական գոտի կունենա։