Պերուում կախարդանքի համար 73-ամյա կնոջ են ողջակիզել


06:55 , 28 սեպտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Պերուում հնդկական գյուղի բնակիչները կախարդանքի մեղադրանքով  ողջակիզել են տարեց կնոջը, երեքշաբթի հաղորդել է տեղի դատախազությունը:

Ըստ El Nuevo Dia կայքի տվյալների՝ բնակիչներից մեկը սպանության պահը տեսագրել է բջջային հեռախոսով: Իշխանություններին ներկայացրած տեսանյութում երևում է, թե ինչպես են կապված ձեռքերով կնոջը նստեցնում փայտի խրձերի վրա, իսկ հետո նրա վրա բենզին են լցնում ու այրում:

Հրեշավոր հանցագործությունն իրականացվել է դժվարհասանելի գյուղում, որտեղ հեռախոս չկա, իսկ մոտակա խոշոր քաղաք ճանապարհը տևում է 10 ժամ: Դրանով է բացատրվում, որ սեպտեմբերի 20-ին իրականացված հանցագործության մասին հայտնի է դարձել միայն հիմա:

Արդյունքում զինված ոստիկանության ստորաբաժանումը հասել է երկրի կենտրոնական հատվածում գտնվող այդ գյուղ: Դեպքի վայրում հայտնաբերվել է ողջակիզված կնոջ մնացորդներ, դրա հետ մեկտեղ ոստիկանությունը համարում է, որ տեղի բնակիչները շարունակել են հրկիզել մարմինը երեք օր շարունակ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ