Հաքերները վիրուս են տարածում Բրեդ Փիթի մահվան կեղծ լուրի միջոցով


04:32 , 28 սեպտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Հաքերները վիրուս են տարածում այն լուրի միջոցով, ըստ որի ամերիկյան դերասան Բրեդ Փիթը մահացել է, հաղորդում է TMZ կայքը:

Դերասանի մահվան լուրը մատուցվում է որպես Fox News հեռուստաալիքի ռեպորտաժ: Սակայն, հղման բացումից հետո սմարթֆոն կամ համակարգիչ է ներթափանցում վիրուսը:  Նշվում է, որ դրա միջոցով հաքերները կարող են մուտք ստանալ  Facebook-ի հաշիվներին, որտեղ վնասակար հղումն ակտիվորեն տարածվում է: Սոցիալական ցանցն արդեն զգուշացրել է օգտատերերին վտանգի մասին՝ կոչ անելով չհայտնվել հաքերների թակարդում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ