02:52 , 28 սեպտեմբեր, 2016
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի մուսուլմական համայնքի առաջնորդ, շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեն կոչ է արել երկրում ստեղծել կրոնական հեռուստաալիք։
Փաշազադեն հայտարարել է, որ տվյալ հարցը քննարկել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ. «Ես հայտնեցի եվրոպական երկրներում նմանատիպ պրակտիկայի մասին։
Մեզ մոտ նույնպես օգտակար կլինի նման հեռուստաալիքը։ Ես առաջարկեցի կրոնական դասընթացներ բացել այդ հեռուստաալիքի ապագա լրագրողների համար»։