Rolls-Royce-ը կատարել է իր պատմության մեջ ամենամեծ պատվերը` 30 Phantom արտադրելով հյուրանոցի համար


01:24 , 28 սեպտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Rolls-Royce ընկերությունը իրականացրել է իր պատմության մեջ ամենամեծ մեկանգամյա պատվերը: Motor.ru-ի հաղորդմամբ` բրիտանական ապրանքանիշը 30 Phantom երկար անվաբազայով սեդան է արտադրել Մոնակոյի The 13 հյուրանոցի համար, որի բացումը նախատեսված է իրականացնել 2017 թ-ին:

«Ռոլս-Ռոյսի» նախորդ խոշորագույն պատվերը համարվում էր 14 «Ֆանտոմների» թողարկումը 2006 թ-ին: Այն ժամանակ պատվերն իրականացվել է Հոնկոնգի Peninsula հյուրանոցի համար: Նշվում է, որ այդ գործարքն արժեցել է 20 մլն դոլար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ