Նոր Զելանդիայում գործարկվել է մասնավոր տիեզերակայան


23:50 , 27 սեպտեմբեր, 2016

kosmodromAraratnews.am-ը գրում է.

Զելանդիայում բացվել է աշխարհում առաջին մասնավոր կոսմոդրոմը, հայտնում է Rocket Lab ընկերությունը, որը ձեռնարկել էր նախագիծը:

Կոսմոդրոմի հզորությունը նախատեսված է 30 տարի շարունակ 72 ժամը մեկ հրթիռներ գործարկելու համար: Շինարարությունը սկսվել էր 2015-ի դեկտեմբերին: Rocket Lab-ից հայտնում են, որ սա ուղեծիր հրթիռներ արձակելու համար աշխարհում առաջին մասնավոր համալիրն է: