Նոր նախարարներ են նշանակվել
16:03 , 27 սեպտեմբեր, 2016
ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Ամիրյանն ազատվել է Հանրային հեռուuտառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից և մեկ այլ հրամանագրով նշանակվել ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում:
Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը, Առողջապահության նախարար՝ Լևոն Ալթունյանը, Արծվիկ Մինասյանը՝Բնապահպանության նախարար, Հրաչյա Ռոստոմյանը՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:
Մի շարք նախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում՝ Արտեմ Ասատրյանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արմեն Երիցյանը՝ Արտակարգ իրավիճակների, Արփինե Հովհաննիսյանը՝ Արդադարադատության, Հրանուշ Հակոբյանը՝ Սփյուռքի, Դավիթ Լոքյանը՝ Տարածքային կառավարման և զարգացման, Լևոն Մկրտչյանը՝ Կրթության և գիտության նախարար: