Քվեարկողը ընտրատեղամասում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին նամակ է թողել


19:28 , 18 փետրվար, 2013

Շենգավիթ համայնքի թիվ 11/30 ընտրատարածքում 70-ամյա մի կին` Ասլի անունով, իր քվեարկությունը կատարելուց զատ ընտրատարածքում թողել է նամակ` ուղղված Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին: Նամակում մասնավորապես ասվում է, որ կինը, ով վիրահայ է, բայց բնակվում է Երևանում, հրամայում է Գյուլին ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Եվ իմ ազգից ազգովի ներողություն խնդրեք»: