Վենետիկի կամուրջներից 100 կգ «սիրո կողպեք» է հեռացվել


00:26 , 27 սեպտեմբեր, 2016

Tert.am-ը գրում է.

Զբոսաշրջային սիրված ուղղություններ հանդիսացող մի շարք քաղաքներում կան «սիրո կողպեքով» ծանրաբեռնված  կամուրջներ, որոնք առանձնակի նշանակություն ունեն սիրահար զույգերի համար:

Ինչպես նշում է italia-ru.com-ը, թեև«սիրո կողպեքը» ռոմանտիկ շունչ է հաղորդում կամրջին, այնուհանդերձ, դրանք գերծանրաբեռնում են  կառույցը՝ վտանգի տակ դնելով դրա ամրությունն ու մարդկանց անվտանգությունը:

Հայտնի է, որ վերջերս իտալական Վենետիկում տեղի ոստիկանությունը կամուրջներից  տասնյակ հազարավոր «սիրո կողպեք» է հեռացրել: Նշվում է, որ  հանված երկաթե կողպեքի ընդհանուր քաշը կազմել է 100 կգ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ