Ի՞նչ կարիք կար գերատեսչության գերակա ոլորտներից մեկը հանել, դնել նախարարության անվան մեջ


23:00 , 26 սեպտեմբեր, 2016
ՀՀ Սփյուռքի նախարարության գործունեության գերակա ուղղություններից մեկը տարիներ շարունակ եղել է հայրենադարձության խթանումը: Հիմա ի՞նչ կարիք կար գերատեսչության գերակա ոլորտներից մեկը հանել, դնել նախարարության անվան մեջ:
Դա նույնն է, որ Մշակույթի նախարարության անունը փոխես, դնես Մշակույթի և հուշարձանների պահպանման նախարարություն, կամ Առողջապահության նախարարության անունը դնես Առողջապահության և բժշկական սարքավորումների գնման նախարարություն:
Ես հակառակ առաջարկ ունեմ. Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության անվան մեջ կրճատել երիտասարդների մասը, միևնույն է, մեր երկրում երիտասարդության շրջանում քաղաքականություն չի իրականացվում կամ այնպես է իրականացվում, որ ոչ ոք չի նկատում: