Ասիայից նոր փոփ-հիթը դարձել է Gangnam Style-ի մրցակիցը


20:33 , 26 սեպտեմբեր, 2016

Ասիայից The Story Of Pen Pineapple Apple Pen անվանումը կրող փոփ-հիթը գերել է ցանցի օգտատերերին՝ մեկ օրում հավաքելով ավելի քան 31 մլն դիտում և 650 հազար մեկնաբանություն: Հոլովակը սեպտեմբերի 25-ին հրապարակվել է Facebook-ի 9GAG պորտալի էջում։

Տեսանյութում ոսկեզօծ կոստյումով ասիացի կատարողը երգում է այն մասին, որ եթե միացնենք գրիչը և անանասը, ինչպես նաև գրիչը և խնձորը, ապա կստացվի գրիչա-անանասա-խնձորային գրիչ: Նոր հիթի տեքստից նրան օգնում են գլուխ հանել երկվորյակ աղջիկները:

Հարավկորեացի PSY ռեփերի Gangnam Style հոլովակը հրապարակումից երկու ամիս անց դիտել էր շուրջ 100 մլն մարդ: Չորս տարվա ընթացքում հոլովակը YоuTube-ում հավաքել է ավելի քան 2,6 մլրդ դիտում: