Air Berlin-ը կրճատել է մոտ հազար աշխատակցի


17:22 , 26 սեպտեմբեր, 2016

airberlinAraratnews.am-ը գրում է.

Մեծությամբ երկրորդ գերմանական Air Berlin ավիաընկերությունը մտադիր է աշխատանքից ազատել մոտ հազար աշխատակցի: Այս մասին գրում է Süddeutsche Zeitung-ը:

Պարբերականի փոխանցմամբ` կրճատումների տակ կընկնեն վարչական բաժանմունքների աշխատակիցները: Ներկայումս ընկերությունում աշխատում է շուրջ 8,5 հազար մարդ:

Բացի այդ, ընկերությունը մտադիր է 40 ինքնաթիռ վարձով տալ Eurowings փոխադրող ընկերությանը, որը պատկանում է գերմանական Lufthansa-ին:

Վերջին տարիների ընթացքում  Air Berlin-ը մեծ վնասներ է կրել: 2014 թ. ընկերությունը կրճատել էր իր ինքնաթիռների թիվը 10-ով և փակել 5 բազա: