14:40 , 26 սեպտեմբեր, 2016
Araratnews.am-ը գրում է.
Իզմիր քաղաքի ոստիկանությունը Թուրքիայի արևմտյան հատվածում ձերբակալել է 77 մարդու, ովքեր կասկածվում են ընդդիմադիր մահմեդական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապի մեջ` հաղորդում է Huberturk հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի երեկոյան լրատվամիջոցները հաղորդել էին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի մասին: Անկարայի եւ Ստամբուլի փողոցներում ռազմական տեխնիկա էր հայտնվել, տեղի են ունեցել կրակոցներ եւ պայթյուններ: Մի խումբ զինվորականներ հայտարարել էին երկրում իշխանությունը վերցնելու մասին՝ սահմանադրական կարգը վերականգնելու, մարդու իրավունքներն ու ազատությունները ապահովելու նպատակով: Հեղաշրջման անհաջող փորձի հետևանքով զոհվել էր ավելի քան 240 մարդ, վիրավորվել` ավելի քան 2 հազարը: