Գյումրու 34/36 տեսամասում վեճ է տեղի ունեցել ժառանգական Ռուբեն Հակոբյանի, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի և այլոց միջև


18:40 , 18 փետրվար, 2013

Գյումրու երկաթգծի տեխնիկումում տեղակայված 34/36 տեսամասում քիչ առաջ վեճ է եղել Ռուբեն Հակոբյանի (ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն»), Սուքիաս Ավետիսյանի (ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ) եւ հանձնաժողովականների միջեւ, այն բանից հետո, երբ ինչ-որ դիտորդներ ամբողջ օրը sms-ով ընտրողների համարներն են ուղարկել անհայտ ուղղությամբ: Մանրամասները հաջորդիվ հետեւեք կայքում:
Ոստիկանները Ռ.Հակոբյանին հրավիրել են ոստիկանություն, վերջինս քիչ առաջ հաղորդեց, որ գնում է ոստիկանություն, բայց պահանջել է, որ Սուքիաս Ավետիսյանն էլ գնա այնտեղ: 

Մանրամասները՝ ավելի ուշ:

Կից նյութը` այստեղ